ԿՈԳՆԻՏԻՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ՈՒ ԹԻՐԱԽՆԵՐԸ – 2024-2 Որակական ռեսուրսների՝ մարդկային մտքի ու նորագույն տեխնոլոգիաների ասպարեզում իր հնարավորությունները չօգտագործելու պատճառով 2020-ին ռազմաքաղաքական պարտություն կրած, իսկ 2023-ին Արցախի հայաթափման փաստին մատների արանքով նայած Հայաստանն այսօր հայտնվել է մի նոր մարտահրավերի՝ կոգնիտիվ պատերազմի1 (cognitive warfare) առաջ։