ՍԻՐՈ ՄՈՏԻՎԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ – 2018-2 Սոսե Բ. Պողոսյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև տևական պատերազմերի հետևանքով կեղեքված ու բռնագաղթի ենթարկված հայերի մի ստվար զանգված, 17- րդ դարի սկզբներին հայտնվելով Պարսկաստանում, ոչ միայն կարողացավ պահպանել իր ինքնությունը, այլև կարճ ժամանակահատվածում դարձավ երկրի տնտեսության ու մշակույթի կենսունակ զարկերակներից մեկը: Այս համատեքստում ձևավորվեց նաև Նոր Ջուղայի աշուղական արվեստը՝ դառնալով հայ աշուղական գրականության առաջին դպրոցը: