ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ — 2020-1

Մաս 9: Դիարբեքիրի վիլայեթի Դիարբեքիրի սանջակը և Մարդինի ու Ջեզիրեի գավառները

Գեղամ Մ. Բադալյան
Դիարբեքիրի վիլայեթը1 (1517-1867 թթ.՝ Դիարբեքիրի էյալեթ, իսկ հայկ. աղբյուրներում՝ հաճախ Տիգրանակերտի նահանգ) Արևմտյան Հայաստանի տարածքում առավել վաղ ձևավորված օսմանյան վարչամիավորներից էր:Մինչ և 1840-ական թթ. վերջն այն ընդգրկում էր ինչպես պատմական Մեծ Հայքի հարավարևմտյան և հարավային հատվածները (Ծոփք, Աղձնիք, Կորդուք), այնպես էլ Հյուսիսային Միջագետքը (Տուռ Աբդին, Մարդին, Մծբին-Նիսիբին, Սինջար, Խաբուր): Նրա առանձնահատկություններից մեկը կիսանկախ և ժառանգական իշխանությունների գոյությունն էր: Վերջիններիս վերացումից հետո Բ. Դուռը Դիարբեքիրի արևմտյան մասում ստեղծեց Խարբերդի էյալեթը (1867 թվականից՝ Մամուրեթ-ուլ-Ազիզի վիլայեթ), իսկ 1879 թ. նորաստեղծ Բիթլիսի (Բաղեշ) վիլայեթի կազմում ներգրավեց Խուլփի (Կողբ) և Սղերդի գավառները: Դիարբեքիրի վիլայեթի արտաքին սահմանների ձևավորումն ավարտվեց 1885 թ., երբ Խարբերդի վիլայեթից Դիարբեքիրին փոխանցվեց Արղանա-Մադենի սանջակը՝ Արղնի և Բալու գավառներով: 1914 թ. Դիարբեքիրի վիլայեթի տարածքը 47250 քառ. կմ էր՝ հետևյալ վարչական կառուցվածքով.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։