Monthly Archives: Դեկտեմբերի 2009

Կրթություն-ԴՊՐՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ – 2009-3

1918-1925թթ. իրավիճակի համեմատական վերլուծություն

Գուրգեն Վ. Վարդանյան
Հայաստանի առաջին Հանրապետության գոյության երկու եւ կես տարիների ընթացքում զգալի աշխատանք կատարվեց ազգային-կրթական համակարգի ստեղծման ուղղությամբ, որը ժառանգելով 19-րդ դարում որակապես նոր մակարդակ ձեռք բերած հայ դպրոցի լավագույն ավանդույթները, դրանք համապատասխանեցնելու էր նոր՝ պետական իրողություններին:

ՇԱՄԱԽԻՆ ԵՎ ՇԱՄԱԽԱՀԱՅԵՐԸ (հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի վերջերը) – 2009-3

Գևորգ Ս. Ստեփանյան
Շամախին՝ դարեր շարունակ գոյատեւած հարուստ ու ինքնատիպ Հայոց ոստանը, հնագույն ժամանակներից ունեցել է ստվարաթիվ հայ բնաչություն, որը ժամանակի ընթացքում ստեղծել է ահռելի հարստություն եւ մշակույթի անկրկնելի կոթողներ:

ԱՐԱՐԱՏՆ ՈՒ ԱՆԻՆ՝ ԱԲՈՎՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ – 2009-3

Վարդան Գ. Դևրիկյան
200 տարի առաջ՝ 1809 թվականին ծնված Խաչատուր Աբովյանը՝ իբրւեւ հայ նոր գրականության հիմնանդիր, ազգային գործիչ եւ ինքնատիպ մտածող, իրենով խորհրդանշում էր Հնի եւ Նորի սահմանագծի, ջրբաժանի ամբողջական աշխարհայացքային ըբնկալումը, որի դերը Հայոց պատմության հոլովույթում խաղաց Արեւելյան Հայաստանի անցումը պարսկական տիրապետությունից ռուսական իշխանության:

 

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2009-3

Մաս առաջին. Ներհանրութային հոմեոստասիսի հաստատումը. Արտաշես I

Ալբերտ Ա. Ստեփանյան
Հիմնախնդրի լուսաբանման նպատակով մեկնարկել ենք «քաղաքակրթություն» հղացքի այն ընդահնրական ըմբռնումից, որը մղակվել է XX դարի հումանիտար մտքի ծիրում: Ընդսմին, առանձնակի սեւեռումի խնդիր ենք դարձրել ֆրանսական »Աննալների» պատմագիտական դպրոցի ձեռքբերումները:

ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ՆՈՐԱԳՈՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ – 2009-3

Սուրէն Դ. Դանիէլեան
Արեւմտահայ եւ արեւելահայ գրական ընթացքները ունեցել են եւ ունեն գրական տարբեր առաջադրութիւններ, հետապնդում են գեղարուեստական ճանաչողութեան տարբեր նպատակներ: Ժամանակ է եղել, երբ անգամ՝ փորձել են բացառել մէկը միւսին: Լեզուն նոյնն է՝ երկու գրական մակարդակներով, միջավայրերը, յաճախ նաեւ սնուցման աղբիւրները՝ տարբեր:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ՄԵՐ ՀԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2009-3

2008-ին սկսված՝ հայ-թուրքական բանակցությունների եւ Թուրքիայի կողմից հրահրվող՝ ադրբեջանակն սպառնալիքների սարդոստայնի մեջ խճճված Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է իր պատմության այն վտանգավոր շրջափուլը, երբ միանգամայն իրական է դառնում «սելջուկյան նոր արհավիրքը»՝ «քաղաքակիրթ» (թուրքական) եւ բարբարոս (ադրբեջանական) հորդաների հստակ դերաբաշխումների տեսքով: