Monthly Archives: Դեկտեմբերի 2010

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2010-4

Վաղ բրոնզի ուրբանիզմի սոցիո-մշակութաբանական վերլուծության փորձ

Արտակ Վ. Գնունի
Քաղաքը մարդկային քաղաքակրթության բնորոշ գծերից մեկն է. որոշ իամստով համաշխարհային պատմությունը ծավալվում էր քաղաքների ֆոնին: Պատահական չէ գերմանացի անվանի մշակութաբան Օ. Շպենգլերի դիտարկումը. «Համաշխարհային պատմությունը քաղաքաբնակ մարդու պատմությունն է»:

 

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ԱԶԳԱՅԻՆ ՋՈՋԵՐԻ» ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ – 2010-4

Արամ Գ. Ալեքսանյան
Մեր նախորդ հրապարակման մեջ արդեն մատնանշել ենք, որ Պարոնյանի ստեղծագործությունը ամրքսյան հասարակագիտության ելակետային դրույթներով հետազոտելու՝ խորհրդահայ գրականագիտության փորձը, ըստ էության, ծուռ հայելու մեջ է ներկայացրել մեծ երգիծաբանի կենսիմաստասիրությունը: Թերըմբռնում է նաեւ Պարոյանի աշխարհայացքի որոշակիությունը բացառելը, նրա ժառանգությունը ուսումնասիրության եւ ազդեցությունների մանրակրկիտ հետազոտություն պաանջող լայն ոլորտ է:

ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2010-4

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի «Գորիս-2010.աբսուրդի թատրոնի տարեշրջանը» գիտաքաղաքական աճպարարությունը

Բաբկեն Հ. Հարությունյան
2010 հոկտեմբերի 16-ին Գորիսում Սփյուռքի հայկական լրատվամիջցների ներկայացուցիչների առջեւ նախագհ Սերժ Սարգսյանի ելույթից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիեւի անունից այդ երկրի էլեկտրոնային լրատվամիջոցներում (Trend.az, Day.az եւ այլն) հոկտեմբերի 29-ին տեղադրվեց եւ ապա առանձին գրքույկի վերածվեց «Գորիս-2010.աբսուրդի թատրոնի տարեշրջանը» վերնագիրը կրող մի ծավալուն «տեղեկանք», որը փաստորեն ՀՀ նախագահի առաջադրած պատմագիտական փաստարկների «պաշտոնական պատասխանն» է:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ – 2010-4

Յարութիւն Լ. Քիւրքճեան (Աթէնք)
Հայ գրականութեան միջազգայնացման հարցը արածրծելու համար, կ’առաջադրեմ անոր դրուածքը ճշգրտել հետեւեալ սահմաններով.- Հայ գրականութիւնը եւ համաշխարհային գրական միջավայրի որակային հրամայականները:

ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2010-4

Հոկտեմբերի 16-ին Գորիսում՝ Ափյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում ներկայացված պատմագիտական ափստեարկների դեմ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի հրապարակած պաշտոնական պատասխանի նկատմամբ վերջին երկու ամիսներին Հայաստանի պատմաբանների դրսեւորած անտարբերությունը վկայում է, որ այսպես շարունակելու պարագայում կարող ենք տանուլ տալ ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային մրցակցության մեջ, այլեւ գիտատեսական հարցերում ծավալվող բանավեճում: