ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2010-4 Վաղ բրոնզի ուրբանիզմի սոցիո-մշակութաբանական վերլուծության փորձ Արտակ Վ. Գնունի Քաղաքը մարդկային քաղաքակրթության բնորոշ գծերից մեկն է. որոշ իամստով համաշխարհային պատմությունը ծավալվում էր քաղաքների ֆոնին: Պատահական չէ գերմանացի անվանի մշակութաբան Օ. Շպենգլերի դիտարկումը. «Համաշխարհային պատմությունը քաղաքաբնակ մարդու պատմությունն է»: