Monthly Archives: Մարտի 2011

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ – 2011-1

Մաս երկրորդ: Քաղաքային առօրեականությունն ու մշակութային փոխակերպումները անկախության տարիներին

Աղասի Զ. Թադևոսյան
Քաղաքն այնպիսի տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող եւ տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձեւեր ստացած մշակութային տեքստերը, այլեւ ստեղծվում են նորերը: Քաղաքային դիսկուրսի ծավալման կարեւոր միջավայրից մեկը առօտեականությունն է:

ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԴԱՐԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԵԳԵՆԴԸ – 2011-1

Մաս երկրորդ: Ներսես Մեծի մարգարեական կանխասացությունը և այլ տեսիլներ

Վարդան Գ. Դեւրիկյան
Տրդատի եւ Կուստանդիանոսի պատմությունից հետո ազատագրական լեգենդի երկրորդ գրական աղբյուրը միջնադարյան տեսիլներ են, որոնք ոչ միայն հոգեւոր բարձր ապրումների, այլեւ ազգային անկատար իղձերի արտահայտություններ:

 

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2011-1

Մաս չորրորդ։ Մեծ Հայքը և իրադրությունը Եփրատի քաղաքակրթական  սահմանին՝ Ք.ա I – Ք.հ. I դարերի շրջադարձին

Ալբերտ Ա. Ստեփանյան
Դիտարկվող դարաշրջանում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հաստատված մոտավոր ուժային համաչափելիությունը խախտվեց եւ տիրական դարձավ աշխարհաքաղաքական խզումը: Պատճառները տարաբնույթ էին եւ դժվար բացատրելի՝ ուղղագիծ հոլովույթի դիտանկյունից: Թերեւս ավելի պատշաճ է խոսել իրադարձությունների համակարական (սիմպաթետիկ) համընկնումի մասին:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԱՐԴԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ – 2011-1

Նորա Մ. Արիսեան (Դամասկոս)
Օսմանեան բռնապետութեան թուրքացման պետական քաղաքականութեանը դիմակայելու ընդհանուր խնդիրը նոր ժամանակներու համար դարձաւ այն կարեւոր հիմնաքարը, որուն վրայ կառուցուեցաւ հայ եւ արաբ ժողովուրդներու բարեկամութիւնը: Իսկ Մեծ եղեռնէն ետք արաբական երկիրներուն մէջ ապաստանած հայ տարագրեալներուն փրկութիւն եւ օթեւան տալով՝ աւելի ամրապնդուեցաւ հայ-արաական համերաշխութիւնը:

ՏԱՐԵԳԻՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ – 2011-1

Հայագիտության զարգացման վերաբերյալն մեզանում պարբերաբար ընդունվող ծրագրերը եւ դրանց իրականցման փորձերը առայժմ գտնվում են նմանակումային (իմիտացիոն) գործընթացների տիրույթում, որոնք լիուլի տեղավորվում են արդի հայ հասարակությանը բնորոշ թատերականացված պատկերացումների շրջագծում: