Author Archives: SimonVratsian

ԴԵՐԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՐԱԿԱՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ — 2021-2

Գոյական դերանուններ

Յուրի Ս. Ավետիսյան, Գայանե Լ. Հակոբյան

Դերանուն համարվող բառերի ներխոսքիմասային դասակարգման խնդիրը մշտապես քննարկվել է հայ լեզվաբանության մեջ։ Կան տարա- կարծություններ։ Ընդունված տեսակետը դերանուն բառախմբերի (անձնական, ցուցական, փոխադարձ, ժխտական ևն), այսպես կոչված, բազմահի- մունք դասակարգումն է, որը, սակայն, մեր խորին համոզմամբ, չունի գտական բավարար հիմնավորում, քանի որ կատարվում է տարբեր ելակետերից, չի բացառում բառախմբերի՝ մեկը մյուսին ներառումը, չի ենթադրում դասակարգվող խմբերին հատուկ քերականական յուրահատուկ վարքագիծ և այս ամենով պայմանավորված՝ չի նպաստում նյութի համակողմանի ուսուցմանն ու յուրացմանը։ Այդ մասին խոսվել է հայ լեզվաբանության մեջ։ Մեր մոտեցմամբ՝ դերանուն համարվող բառախմբերը առանձնացնելիս պետք է հաշվի առնել երկու կարևոր, փոխպայմանավորված հանգամանք՝ 1. ի՞նչ են դրանք ցույց տալիս՝ առարկա՞, առարկայի հատկանի՞շ, թե՞ գործողության կամ հատկանիշի հատկանիշ, և ըստ այդմ՝ 2. քերականական ի՞նչ կապի և առնչության մեջ են հարաբերակից անուն խոսքի մասերի հետ։ Այս մոտեցմամբ կատարված դասակարգումը տալիս է մեծ հնարավորություն քերականորեն բնութագրելու դերանունների առանձնացվող խմբերն ու տեսակները, որոնք են գոյական, ածական, մակբայ և թվական դերանունները։

ՐԱՖՖՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ -2021-2

Աշոտ Ն. Հայրունի

Կան գրողներ, առանց որոնց անհնար և անպատկերացնելի է թվում անցյալի գրական որևէ ուղղության, որևէ ժանրի կամ հոսանքի բնականոն և ամբողջական ձևավորման գործընթաց, քանզի նրանք իրենց ավանդնե- րով հավերժ մնայուն կոթողներ են դառնում գրականության պատմության մեջ և պատվանդան՝ հաջորդների համար։

ՀԱՅ-ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 9-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ — 2021-2

Վարդան Ա. Ալեքսանյան

9-րդ դարում «երկրորդ շնչառություն» ստացած Բյուզանդական կայս- րությունը Հայաստանի նվաճման վաղեմի ծրագիրը վերստին ներառում է իր քաղաքական օրակարգ: Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության իրականացման գործում մեծ դերակատարում ուներ կայսերակնացված եկեղեցին՝ որպես ազդեցիկ հոգևոր ինստիտուտ: Կայսրությունը խաղարկում է հայ և հույն եկեղեցիների միության ավանդական խաղա- քարտը, որով էլ Զաքարիա կաթողիկոսի աթոռակալության (855-876) շրջանում դրվում է հայ-բյուզանդական եկեղեցական հակամարտության նոր շրջափուլի սկիզբը: Դրա բովանդակությունը գերազանցապես արտացոլված է հոգևոր առաջնորդների դավանաբանական թղթակցություններում:

ՎԱՆԱ ԼՃԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՓԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՊԵՐԻ ՇՈՒՐՋ — 2021-2

Արմեն Ե. Պետրոսյան
Ուրարտական դիցարանի երրորդ՝ արևի աստծու անունն էր Šiuini, որը պիտի որ խեթական փոխառություն լիներ (հմմտ. խեթ. šiu- (šiuni-, šiuna-)՝ «աստված», հնում` «արևի աստված», šiuatt-՝ «ցերեկ», հնդեվրոպական լուսավոր երկնքի աստծու *dyeu- անունները։

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ — 2021-2

Եվ զոհի բարդույթի հաղթահարման ուղիները*

Դավիթ Ռ. Մոսինյան
Պատերազմը պայմանավորում է քաղաքական գործընթացները, ուղղորդում է տնտեսական գործունեությունը, կանգնեցնում է սոցիա- լական կյանքը, մաշում է հոգևոր խոյանքները, ուստիև դառնում է այնպիսի առաջնահերթություն, որը պահանջում է համապարփակ վերաբերմունք ու հետևողական կեցվածք:

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ — 2021-2

Իր անկախության երրորդ տասնամյակի վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունը կանգնել է 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրա- քվեով սկսված և 2020 թ. աշնան 44-օրյա դաժան պատերազմով ավարտված գրեթե 30-ամյա քաղաքական խարխափումների համար հայ ազգին հաշվետվություն ներկայացնելու հրամայականի առաջ։

ՍՈՂՈՄՈՆ ԹԷՀԼԻՐԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ — 2021-1

Իր յուշագրութեան առաջին տպագրութեան առիթով

Երուանդ Գ. Փամպուքեան (Պէյրութ)

Ատենէ մը ի վեր ձեռքիս տակ է հետաքրքրական թղթապանակ մը, որուն բովանդակութիւնը ցուցակագրուած չէ Համազգայինի Պէյրութի ճեմարանի տեսչարանի յարկաբաժնին կից հաստատուած դիւանատան մէջ, ուր կեդրոնացուած են, բացի մշակութային եւ կրթական այդ ընկերութեան արխիւէն, նաեւ Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան վերաբերեալ փաստաթուղթեր — բնագիր կամ պատճէն, այլեւ Սիմոն Վրացեանի անձնական ծաւալուն թղթածրարները։

ՀՅԴ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 1921 Թ. ՆԱՄԱԿՆԵՐԸ — 2021-1

ՀՅԴ Արտասահմանի Պատասխանատու մարմնին

Խաչատուր Ռ. Ստեփանյան

Խորհրդային իշխանության առաջին տարիներին Անդրկովկասյան երեք հանրապետություններում Հայ Յեղափոխական Դաշնակցության ծավալած ընդհատակյա գործունեության մասին գիտական հանրությանը շատ քիչ բան է հայտնի: Խորհրդային պատմագրությունը չի զլացել «քննադատել» ՀՅԴ ընդհատակյա «հակաժողովրդական» գործունեությունը, ինչը, անշուշտ, եղել է միակողմանի ու խիստ թշնամական մեկնաբանություն։

ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ — 2021-1

Սևրի պայմանագրի և ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռի մասին

Սուրեն Թ. Սարգսյան

2020 թ. վերջերին լույս է տեսել Հայկական հարցի և Հայոց պահանջատիրության հարցերով հետաքրքրվողների համար նախատեսված «Սևրի պայմանագիրն ու ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճիռը. քննական հայացք 100-ամյա հեռավորությունից» կոլեկտիվ աշխատությունը, որը հեղինակել են հանրապետության տարբեր գիտակրթական հաստատություններ ներկայացնող պատմաբաններ:

ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ — 2021-1

Աշոտ Ս. Աբրահամյանի հիշատակին

Վարդան Զ. Պետրոսյան

2021 թ. փետրվարի 10-ին՝ կյանքի 67-րդ տարում, վախճանվեց ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ Աշոտ Ս. Աբրահամյանը: Նա որդին էր անվանի հայերենագետ-լեզվաբան, ծնունդով արցախցի (Հադրութի շրջան, գ. Տումի) ակադեմիկոս Սերգեյ Գ. Աբրահամյանի: