ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒՄԸ – 2018-2 Տաթևիկ Հ. Մերջանյան Նար-Դոս գրողի անձը, գրականությունն ու գրելաոճը բնութագրելիս բազմիցս են օգտագործվում «պարզ» և «պարզություն» բառերը: Հիրավի, նրա գրականությունը զերծ է ամեն տեսակի ավելորդաբանությունից: Նա տարօրինակ գրող է բառի ամենադրական իմաստով: Ափիբերան զարմանք է հարուցում այն իրողությունը, որ հայ քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության նշանավոր այս ներկայացուցիչը 21-րդ դարում հայտնվել է ստվերում: Երևույթ, որն արդարացի չէ և ո՛չ մի առումով: Ժամանակակից մարդն ավելի քան երբևէ, ունի Նար-Դոսի գրականության կարիքը: