ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԻ ԵՎ ԴՐԱ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ — 2018-2

Ամփոփում

Նաիրա Ժ. Մկրտչյան

Բանալի բառեր — ազատագրական պայքար, քաղա քական (սոցիալական) գոյաբանություն, քաղաքական անկախու թյուն, քվազի հանգուցային կետ, հայկական տրա մասային իրականություն, քաղաքական-գաղափարաբանական սպեկտր:

Հետկառուցապաշտական տեսանկունից մարդկային համակեցությունների նկարագրման ու ինքնանկարագրման փորձերը ի հայտ են գալիս տարբեր տրամասությունների ու պատումերի ձևով, որոնք կառուցարկում են իրականություններ և մարդկային համակեցությունների աշխարհում լինելը կարգաբերելու և իմաստավորելու կարևոր գործառույթներ ստանձնում: Այս առումով ուշագրավ են հայկական իրականության նկարագրման ու ինքնանկարագրման փորձերը, որոնք հենվում են իրենց տրամասությունների ու պատումերի վրա` իրականացված որոշակի տրամասային պրակ տիկաների միջոցով: Դրանցում տիրապետող թեմաներից մեկը օտար ներխուժումերի հետևանքով պետականության պարբերական կորուստների ու պետականության վերականգնումերի թեման է: Նախնական գնահատմամբ՝ այս թեման կենտրոնական տեղ է զբաղեցնում այլ թեմաների ու հարցերի կողքին` ինչ-որ առումով դառնալով առանցք, որն իր շուրջ է ժողովում հայագիտական մյուս հարցերն ու թեմաները: Վերջիններս, որոնք վերաբերում են սոցիալական կանքի ամենատարբեր ասպարեզներին` տնտեսությունից մինչև արվեստ, կրթություն և այլն, յուրահատուկ կերպով գալիս, հանգուցվում են քաղաքական անկախության ու սուվերենության հիմախնդրին և փոխներթափանցում այդ հիմախնդիրների միջոցով: Ուստի, այն սոցիալական գոյաբանությունը, որն «իր կոչմանը համապատասխան» մեկ խորագրի ներքո ընդգրկում է այս բոլոր հարցերը, ըստ էության, առա ջին հերթին ու գլխավորապես քաղաքական գոյաբանություն է: Միա ժա մանակ հայկական տրամասային իրականության մեջ լայնորեն շրջանառվում են ազատագրման ու ազատագրական պայքարի գաղափարները: Վերջինս պատմական (ան)արդարության գաղափարի հետ միասին գործառում է որպես հանգուցային կետ կամ ավելի ստույգ՝ որպես քվազի հանգուցային կետ: Սա պայմանավորված է այն իրողությամբ, որ վերջին տասնամյակներում հայկական տրամասային իրականությանը բնորոշ է նշանակությունների պակասը:

Ազատագրման ու ազատագրական պայքարի գաղափարները երևան են եկել արդիության ժամանակաշրջանում և լինելով դրա հորիզոնի մի մասը, տարբեր գաղափարաբանական նշանակություններ են ձեռք բերել աջականության ու ձախականության միջև ընկած քաղաքական սպեկտրի սահմաններում: Հակադրվելով տիրապետությանը՝ այն ներառում է ազատության հետևյալ՝ «ազատություն ինչ-որ բանից», «դրության սկզբնավորման» և վերահսկման կամ միջամտության աղբյուրի իմաստները:

Ազատագրական տեսալականի յուրացման հայկական փորձառությունը, հետևելով հեղափոխության արևմտյան դարաշրջանի գաղափարաբանությունների ընտրողական կիրառության տրամաբանությանը, այս գաղափարաբանություններից ներառել ու պահպանել է տարասեռ շերտեր հայերեն «ազատագրում» բառ-եզրի մեջ: Միևնույն ժամանակ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին ազատագրման երկու կողմեր են առանձնացրել՝ ազգային և սոցիալական: Ազգայինը վերաբերում է օտարի կեղեքումից ու տիրա պետությունից ազատագրմանը, որոնք մարմավորում են կայսերա կան ուժերը: Նպատակը քաղաքական անկախության և սուվերենության ձեռք բերում է: Սոցիալական կողմը, դիտարկելով դասակարգային հարաբերություններին (կամ մարքսիստական եզրերով ասած՝ դասակարգային հակասություններին) առնչվող խնդիրները, գործ ունի սոցիալ-տնտեսական կեղեքման ու տիրապետության հետ՝ մարմավորված ինչպես կայսերական, այնպես էլ տեղական ուժերում: Նպատակը անկախ սոցիալական դիրքից՝ բոլորի հավասար բարօրությունն է:

Ինչ-որ առումով ազատագրական տեսլականի յուրացմանը մեծապես նպաստել է հայոց մեջ նախկինում տիրապետող կրոնամետաֆիզիկական ավանդույթը: Սակայն ի տարբերություն վերջինի, այն հիմարար առումով փոխում է քաղաքական անկախության ու սուվերենության հասնելու ողջ հեռանկարը՝ ընդգծելով ազատագրման ու փոխակերպման ներքին աղբյուրների դերը և հայկական իրականությանը բնորոշ կրկնակի կեղեքում ու տիրապետությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։