ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ 633 Թ. ԺՈՂՈՎԸ – 2017-3 Սարգիս Ռ. Մելքոնյան, Սամվել Ս. Մկրտչյան Միջնադարյան գրեթե բոլոր հայ մատենագիրները հիշատակում են Է դարի առաջին կեսին Թեոդոսուպոլիս (Կարին) քաղաքում Հայոց Եզր Ա. Փառաժնակերտցի կաթողիկոսի և բյուզանդացիների Հերակլիոս Ա կայսեր մասնակցությամբ տեղի ունեցած մի ժողովի մասին, որի արդյունքում դավանաբանական միություն է կնքվել երկու կողմերի միջև։ Ըստ հայկական սկզբնաղբյուրների՝ այս միությամբ Եզր կա թողիկոսը խաբվել է հույների կողմից և քաղկեդոնականություն է ընդունել՝ հիմք դնելով Հայոց եկեղեցու՝ մոտ մեկ դար տևած քաղ կեդոնական ընթացքին, ինչը կասեցրել է Սբ. Հովհան Օձնեցի հայրապետն իր գործունեությամբ Ը դարում։