ԿԱՐԵՆ ԵՊՊԵՆ ԵՎ ՀԱԼԵՊԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ – 2017-3 Էդիտա Գ. Գզոյան «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածը, սահմանելով ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ իրականացվող գործողությունների տեսակները, դրանց թվին է դասում նաև «ե. երեխաների բռնի տեղափոխումը մարդկային մի խմբից մյուսը»: