ԱՐԽԻՒԱՅԻՆ ՎԱՒԵՐԱԳՐԵՐ ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ – 2017-3 Աղասի Պ. Ազիզեան 1919 թուականի աշնանը անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած ՀՅ Դաշնակցութեան 9-րդ Ընդհանուր Ժողովը1 պատմա կան և յանդուգն որոշում է կայացնում Մեծ Եղեռնի պատասխանատու երիտթուրք պարագլուխներին ու Արևելեան Անդրկովկասում նրանց քաղա քականութիւնը շարունակած մուսաւաթական ելուզակներին պատժելու մասին, որն այնուհետև պատմութեան մէջ է մտնում «Նեմեսիս» արդարա հատոյց գործողութիւն անուամբ: