1937 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2017-3

Արարատ Մ. Հակոբյան
Խորհրդային-ամբողջատիրական վարչակարգի փլուզումից հե տո 1990-ա կաններին հետխորհրդային տարածքում սկսվեց մի շարժում՝ վե րա նայելու և գնա հատելու նախընթաց պատմության առավել մութ, ցավոտ էջերը, որը, սա կայն, իր ավարտին չհասավ քաղաքական հանգամանքների փոփոխության պատճառով: Բայց գիտության բարոյականությունը այսօր ևս պահան ջում է 80 տարիների հեռվից բացահայտել, քննել ու գնահատել ԽՍՀՄում, այդ թվում Խորհրդային Հայաստանում կատարված քաղաքական բռնաճնշումն երը։ Կարևոր է հատկապես 1937 թվականի՝ Մեծ տեռորը խորհրդանշող քաղաքական բռնաճնշումների բարձրակետի իրական պատճառները, կատարման մեթոդաբանությունն ու նրա նում Ի. Ստալինի անձնական մեղքի չափը պարզելու հարցը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով