ԿԱՌԼ ՖՐԻԴՐԻԽ ԼԵՄԱՆ-ՀԱՈՒՊՏԸ ԵՎ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՐՔԱՅԱՑԱՆԿԸ – 2017-2 Երվանդ Հ. Գրեկյան Ուրարտագիտության ռահվիրաներից Կառլ Ֆրիդրիխ Լեման-Հաուպտը հայագիտական շրջանակներին առավելապես հայտնի է «Հայաս տանը հնում և ներկայում» ստվարածավալ աշխատությամբ, իսկ նրա թողած ուրարտագիտական ժառանգությունը հիմնականում մնացել է անտեսված: