Ամփոփում
Ալբերտ Ա. Ստեփանյան
Բանալի բառեր – հելլենիզմ, պատմագիտություն, պրագմատիկ պատմություն, ողբերգական պատմության, Ար մավիրի արձանագրություններ, Արտավազդ Երկրորդ, Մետրոդորոս Սկեպսացի:
Հոդվածը խնդիր ունի լուսաբանելու բանական անցյալահայեցողության երկու կարևորագույն ժանրերի ձևավորումը և զարգացումը հայոց միջավայ րում: Դրանցից առաջինի՝ պրագմատիկ պատմության հետևորդը Մեթրո դորոս Սկեպսացին էր՝ հելլենիստական նշանավոր իմաստասերն ու ճարտա սանը: Նրա «Գործք Տիգրանի» երկասիրության իմաստային ա տաղձը հոդ վա ծում վերականգնված է իր կյանքի և այլ երկերի հատ ու կտոր հատված ների համադրության ճանապարհով: Ստեղծված պատկերը, հարկավ, հիպոթետիկ է, սակայն՝ արժանահավատության աներկբա պաշարով: Համաձայն դրա՝ ա. հեղինակը հայոց տերությունը դիտարկում էր համաշ խարհային պատմության հետնախորքում, բ. օրինականացնում էր այն հելլենիստական քաղաքական իմաստասիրության արժեբանությամբ՝ ներ կայաց նելով իբրև խաղաղության, արդարության և ազգերի հանուր բարօրության միջավայր, գ. դիտարկում էր այն համաշխարհային տերությունների հեր թագայության համածիրում՝ Ասորեստանի, Մարաստանի, Աքեմենյան Իրա նի և Սելևկյան տերության շարքում: Մեթրոդորոսը չտեսավ հայոց տերության անկումը և Հռոմի բարձրացումը Արևելքում: Չտեսավ նաև այն, որ վերջինս սկսեց իրեն վերագրել այս հերթագայության վերջին կարևոր բաղադրիչի դերակատարությունը:
Ողբերգական պատմության հետևորդը Արտավազդ Բ-ն էր (55 – 34 թթ.), որ ստացել էր հիմնավոր կրթություն և ծա նոթ էր հելլենիստական իմաս տասիրության, ճարտասանության և գեղա գի տության կարևորագույն նվա ճումներին:
Հակառակ Արիստոտելի՝ Պերիպաթետիկների դպրոցում կային մտածող ներ, որոնք դեմ էին պատմության դերի թերագնահատմանը՝ համոզված, որ այն ի զորու է բացահայտելու իրականության բնազանցական խոր քերը: Պատմության թատերայնացումը նրանք դիտարկում էին հենց այս տեսանկյունից: Արտաշատի արքունիքում կազմակերպված հանրահայտ թատերական ներկայացումը հիմք է տալիս մտածելու, որ Հայոց արքան համամիտ էր այս ուղղության կողմնակիցների հետ: Ավելին, մանրակրկիտ քննությունը ցույց է տալիս, որ Կրասսոսի պարթևական արշավանքի մասին պատմող Պլուտարքոսի տեքստը կազմված է ըստ ողբերության կանոնի, և որ դրա հեղինակն ամենայն հավանականությամբ արքան էր: Ի մաս նավորի դրանով կարելի է բացատրել այն առանձնահատուկ վերաբերմունքը, որն ուներ պատմագիրը նրա անձի և երկերի վերաբերյալ:
Պատմության ողբերգական և պրագմատիկ ըմբռնումները միայն դարեր անց, 5-րդ դարում, վերընձյուղվեցին հայոց քրիստոնեական հելլե նիզմի մշակութային միջավայրում: Եվ ասվածի լավագույն դրսևորումը Եղիշեի և Մովսես Խորենացու պատմական երկերն են: