Ի՞ՆՉ ԿԱՆԵՐ ՌՈՍՏՈՄԸ – 2019-1 Ներկա տարեսկզբից մեզանում իրար հետևից նշվող հայ գրականության ու մշակույթի երախտավորների հոբելյանները ստվերեցին 19-րդ դարի վերջերի – 20-րդ դարի սկզբների մեր քաղաքական կյանքի հիմական դերակատարներից մեկի՝ Ռոստոմի (Ստեփան Զորյան) մահվան 100-ամյա տարելիցը, և օրեցօր արագացող ժամանակի հևքի մեջ կարծես թե մոռացության մատնեցինք հիշատակն այն պայծառ անհատականության, ով իր անջնջելի հետքն է թողել Հայոց պատմության մեջ։