«ԴՈՒ»/«ԴՈՒՔ» ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԽՈՍՔԱՅԻՆ ԷԹԻԿԵՏՈՒՄ – 2019-1 Անահիտ Զ. Ադիլխանյան Յուրաքանչյուր ժողովուրդ ունի և շարունակում է ստեղծել խոսքային էթիկետի կանոնների իր համակարգը: Այդ համակարգում սովորաբար միախառնված են հանրալեզվաբանական, ազգալեզվաբանական (էթնոլեզվաբանական), հոգելեզվաբանական մոտեցումները: