«ՆԱԽԿԻՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ» 1923 Թ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ – 2016-3 Արարատ Մ. Հակոբյան Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից (1920 թ. դեկտեմբերի 2) Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը (ՀԿ(բ) Կ) իր մենիշխանությունը հաստատելու և ամրապնդելու համար Մոսկվայի հրահանգով ձեռնամուխ եղավ հանրապետությունում գործող բոլոր քաղաքական ուժերի և առաջին հերթին նախկին կառավարող կուսակցության՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) կազմաքանդման ու լուծարման գործընթացին: