Ալբերտ Ա. Մակարյան, Աստղիկ Վ. Սողոյան
Ռափայել Պատկանյանի արձակի մասին հայ գրականագիտության մեջ հնչել են զանազան, այդ թվում՝ հա կա սական կարծիքներ: Առաջիններից մեկը, որ գնահատեց նրա վիպագրությունը, Լեոն էր: Արհեստական համարելով հեղինակի վեպերի բովանդակությունը՝ նա գնա հատում է միայն դրանց փայլուն ոճն ու լեզուն, հեղինակային նկարագրությունները: