ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ – 2016-3 Սյուզաննա Ս. Բարսեղյան Որպես ավանդական Սփյուռք՝ տարաշխարհիկ հայությունն ունի էթնոսի կյանքն օտար միջավայրում կարգավորելու և էթնիկ ու մշակութային ինքնությունը պահպանելու ավանդական համայնքային ինստիտուտներ՝ եկեղեցի, դպրոց, կուսակցական, բարեսիրական, մշակութային և այլ կազմակերպություններ: