ԾԱՂՐԱԾՈՒԻ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՄ – 2016-2 Ալա Ա. Խառատյան Պատմության՝ վաղ անցյալի կամ ամեն պահի անցյալ դարձող ներկայի հետ պատմա-մշակութաբանական դիսկուրսը գրականության առաջատար հոգածության խնդիր է ժամանակների ու քաղաքակրթական-սոցիալական համակարգերի հոլովույթում: Գրականության տարբեր մակարդակներում զանազան ձևափոխումների ենթարկվելով՝ այն գտնում է կեր պա վորման յուր օրինակ արտահայտություններ: Հրանտ Մաթևոսյանի գրողական տեքստերում և դրանց առանձին աստիճաններում պատմամշակութային դիսկուրսը տարվում է մեկ անփո փոխ հիմքով, սակայն բազում այլացումներով: