ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄ – 2016-2 Դավիթ Վ.Պետրոսյան Քաղաքակրթությունների պատմության փորձը հուշում է՝ ժամանակի և տարածության նոր մարտահրավերները փոխում են նախորդ քաղաքակրթության դիմագիծը, և վերջինս այլանալով շարունակում է գոյատևել նոր պայմաններում: Այսպես՝ բանական մարդը դառնում է քաղաքա կրթական միջավայրերի հեղինակ և կրում է դրանք նաև իր ներսում: