ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԵԶՎՈՒՄ – 2015-4 Սիրանուշ Գ. Հովհաննիսյան Անկախ իր կամքից գոյություն ունեցող աշխարհը իրերի բազմություն է: Բազմության մեջ իրերի միջև որոշակի հարաբերություններ են գործում՝ իրենց հերթին առաջ բերելով իրադարձություններ: Իրադարձությունը մեկից ավելի իրերի միջև առաջացող հարաբերությունն է կամ արդեն ձևավորված հարաբերության զարգացումը: Որոշ իրեր գոյություն ունեն իրարից անկախ, և կան նաև իրեր, որոնցից մեկի գոյությունը մյուսի գոյության պատճառ, նախապայման կամ հետևանք է: