«ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» – 2015-4 Ա. Հ. 2015 թ. դեկտեմբերի 9-10-ին՝ ՀՅ Դաշնակցության 125-ամյակի միջոցառումների շրջագծում, ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «ՀՅ Դաշնակցությունը և Հայոց պետականությունը» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էր գիտնականների և մտավորականության բավականին ներկայացուցչական կազմ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։