ԹԱԳՈՒՀԻ ՇԻՇՄԱՆՅԱՆԻ ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ – 2015-4 Հայկ Ա. Համբարձումյան Արևմտահայ նոր վիպասանության սկզբնավորման համար շրջադարձային եղավ 1883 թվականը, երբ «Արևելյան մամուլում» լույս տեսավ Թագուհի Շիշմանյանի (Օրիորդ Մենիկ) «Գարնան մի ասուպ» ստեղծագործությունը: