ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԾՐՈՒՄ – 2015-1 Մնացական Ա. Սաֆարյան Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հարաբերությունների համակարգում տեղի ունեցած նշանակալի զար գացումներից մեկը Ասիական-խաղաղօվկիանոսյան ողջ տարածաշրջանի (ԱԽՕՏ) և, հատկա պես, Չինաստանի Ժողովրդական Հանրապե տու թյան տնտեսա կան և քաղաքական կշռի ու դերակատարության բարձ րացման իրողությունն է: Նշված փոփոխության ազդեցությունն այս կամ այն կերպ դրսևորվում է աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում: