Սասուն Լ. Սարիբեկյան
Աղանդների աշխարհաքաղաքական ուսումնասիրության կարևորու թյունը բացատրվում է հատկապես հետևյալ իրողություններով.
– դրանք աշխարհաքաղաքական կարևոր ակտորներ են1, որոնց գործունեությունը ուղղված է ազգերի ինքնիշխանության և պետությունների անկախության դեմ,
– հետսառըպատերազմյան աշխարհում գնալով մեծանում է աղանդների ազդեցությունը աշխարհաքաղաքական գործընթացների, պետությունների ու էթնոսների մրցունակության, խոցելիության, անվտանգության ու զարգացման վրա,
– աղանդների աշխարհաքաղաքական հետազոտությունների արդյունքները կարևոր նշանակություն կարող են ունենալ աշխարհա քաղաքական կարևոր այլ ակտորներին (պետություններ, էթնոսներ, միջազգային կազմակերպություններ, գաղտնի կազմակերպություններ և այլն), ինչպես նաև աշխարհաքաղաքական տարածության ենթակարգային տա րամակարդակ միավորներին վերաբերող տեսական-մեթոդաբա նական և գործնական խնդիրների արդյունավետ ուսումնասիրության համար: