ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ — 2015-1

Լավրենտի Շ. Հովհաննիսյան
Պրոֆեսոր Սեդա Գասպարյանի գիրքը նվիրված է մի հարցի քննու թյան, որը հարյուր տարվա հեռավորությունից այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Չի կորցրել ոչ միայն այն պատճառով, որ մեզ համար շարունակում են օրա կարգային մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մեր պատմական հիշողությունը վառ պահելու, ավելին՝ մեր պահանջատիրությունն առաջ մղելու խնդիրները, այլև այն պատճառով, որ ներկա գլոբալացող աշխարհի քաղաքացին լինելով, մենք պարտավոր ենք նաև արթուն պահել համայն մարդկության հիշողությունը ու, թերևս, դրանով կասեցնել մեր մոլորակի վրա, ցավոք, այսօր էլ տեղ գտնող՝ ժողովուրդների իրավունքների կոպիտ ոտնա հա րումները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։