Աստղիկ Ա. Բաբաջանյան, Արտավազդ Ս. Զաքյան
Սելիմի հյուրատունը Հայաստանի միջնադարյան այն եզակի քարավանատներից է, որ մեզ է հասել կանգուն վիճակով: Այն գտնվում է Սելիմի կամ Սուլեմայի լեռնանցքի՝ դեպի Վայոց ձոր նայող հարթության վրա (ծովի մակարդակից 2410 մ բարձր)՝ քարավանային կանգառ հանդիսանալով Դվինից Պարտավ գնացող երկու հին ճանաարհներից մեկի՝ Գեղարքունիք-Սյունիք գծամասի վրա: