Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
Անընդհատ ընդլայնվելու ներունակ նշանային միակ համակարգը՝ լեզուն, համարվում է մարդկային մտահոգևոր գործընթացների և գոր ծունեության հրապարակման լավագույն ձևը:
Շոշափելի, նյութական իրերի աշխարհը այն է, ինչ տրված է մարդուն որպես գոյության միջավայր: Մարդը, սակայն, ֆիզիկական, հոգե բա նական, մտավոր էակ է, որի համար իրեն շրջապատող աշխարհի զուտ ճանաչումը դեռ չի նշանակում մարդանալ: Մարդանալու գործընթացը հիմնված է ոչ միայն այդ ճանաչածը իրեն հարմարեցնելու, վերափոխե լու, այլ կերպ ասած՝ նպատակադրված կառուցելու ունակու թյան ու պատ րաս տակա մության վրա. մարդացման գործընթացի հիմքը մտածելու կարողությունն է, իսկ այդ գործընթացի որակի հիմքը մարդու զգալու կարողությունն է: