ՍԱՐԳՈՆ Բ-Ի ԱՐՇԱՒԱՆՔՆ ՈՒՐԱՐՏՈՒ ԵՒ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆԸ – 2014-1 Մաս առաջին։ Սարգոն Բ-ի Ք. ա. 714 թ. արշաւանքի երթուղին մինչև Ուրարտու Ալեքսան Յ. Յակոբեան Ասորեստանի արքայ Սարգոն Բ-ն (Ք. ա. 722/721–705) իր իշխանության ութերորդ տարում կատարած արշաւանքը դէպի Մաննա, Զիկիրտու և Ուրարտու մանրամասն կամ համառօտ ձևով նկարագրել է բազմաթիւ վիմագրերում և յատկապէս՝ կաւէ մեծ սալիկի վրայ արձանագրուած՝ Աշշուր աստծուն ուղղուած ընդարձակ «նամակում», որը գրականութեան մէջ յաճախ անուանւում է Լուվրի աղիւսակ: