ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍԻ ՀԵԳՆԱՆՔԸ – 2014-1 Ըստ Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպի Սերգեյ Ա. Աղաջանյան Անիմանալի է պատմության խորհուրդը մանավանդ գալիքի առումով։ Ու չնայած դրա վրա շատ ինտելեկտ, նաև էզոթերիկ էներգիա, թուղթ ու թանաք է ծախսվել, բայց կարծես թե անհաղ թահարելի է մնում նույնիսկ առօրյա-կենսափորձային այն ճշմարտու թյունը, որ մարդկության գործնական կյանքն անկասելիորեն լիցքա վորվում է այնպիսի ներքին դրդիչներով ու մոտիվներով, որոնք եթե ոչ անկառավարելի, ապա հաստատ՝ դժվար կառավարվող են: