ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼԻ ՀԱԲԻՏՈՒՍԸ1 ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ – 2014-1 Առաջին աշխարհամարտի 100-ամյակի առիթով Տիգրան Ս. Սիմյան Ներկա հրապարակմամբ կփորձենք վերլուծել 1910-ական թվականների ինտելեկտուալների՝ Առաջին համաշխարհային պատերազմի շուրջ ծավալած արժեքաբանական պայքարի բովանդակությունը: Այն խորությամբ ըմբռնելու համար ընտրել ենք Հեսսե-Ռոլան-Հաուփթման-Բերգսոն հրապարակախոսական խո սույթը: Բայց նախքան այդ փորձենք համառոտ ներկայացնել, թե ինչպիսի ինտելեկտուալ անհատի մոդել է ձևավորվում Եվրոպայում 19-20-րդ դդ. սահմանագծին: