ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ – 2012-1 Ծննդյան 175-ամյակի առթիվ Աննա Գ. Ասատրյան Տիգրան Չուխաճյանն Արեւելքի երաժիշտներից առաջինն էր, ով ստանալով մասնագիտական երաժշտական կրթություն եւ կատարելապես տիրապետելով եվրոպական կոմպոզիտորական տեխնիկային իր հանկարի ուժով փորձեց գտնել Արեւելքի եւ Արեւմուտքի երաժշտական մշակույթների մերձեցման ուղիները, արեւելյան երաժշտության սեփականությունը դարձրեց օպերային, սիմֆոնիկ ու կամերային-գործիքային երաժշտության բարդ ժանրերը: