ՄԻ ԽԱՉՔԱՐ Ս. ՀՌԻՓՍԻՄԵԻ ՎԱՆՔԻՑ – 2012-1 Արսեն Է. Հարությունյան Ս. Հռիփսիմեի վանքի արեւելյան կողմում գտնվող տապանաքարերի, պարսպապատի տակ շարված խաչքարերի ու դրանց բեկորների շարքում աչքի է ընկնում պատվանդանին ագուցված մի խաչքար: Ելնելով պատվանդանի եւ խաչքարի քանդակային հորինվածքում առկա տարբեր դարաշրջաններին բնորոշ որոշ առանձնահատկություններից՝ ակնհայտ են դառնում վերջիններիս ժամանակային տարբերությունները: