ԻԹԹԻՀԱՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ – 2012-1 Երիտթուրքերի 1919-1921 թթ. և 1926 թ. դատավարությունների համեմատական վերլուծություն Մելինե Վ. Անումյան 1919-1921 թթ. երիտթուրքերի դատավարությունները Օսմանյան կայսրության Ռազմական արտակարգ ատյաններում տեղի ունեցան մի կողմից՝ միջազգային ճնշան պայմաններում, իսկ մյուս կողմից՝ «Միություն եւ առաջադիմությանը» («Իթթիքատին») ընդդիմադիր «Ազատություն եւ համաձայնություն» (Hürriyet ve Itilaf) կուսակցության ներկայացուցիչների վերստին իշխանության գալու արդյունքում: