ՌՈՍՏՈՄԸ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ 1894-1895 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ – 2012-2 Նորահայտ վավերագրեր Ռուսաստանյան կայսրության արտաքին քաղաքականության արխիվից Մկրտիչ Դ. Դանիելյան (Վանաձոր) ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» տպագրության կազմակերպման և կուսակցության կառույցների ստեղծման համար Ռոստոմը (Ստեփան Զորյան) 1890-ական թվականներին ակտիվ գործունեություն է ծավալել եվրոպական մի շարք երկրներում՝ Ռումինիայում, Շվեյցարիայում, Բուլղարիայում: Այդ նպատակով նա սերտ կապեր է հաստատել ինչպես Եվրոպայում բնակվող հայ գործիչների, այնպես էլ օտարերկրացի հեղափոխականների հետ: Ռոստոմի եվրոպական գործունեության դրվագներից մեկն էր նաեւ 1894 թվականի նոյեմբերյան այցելությունը Ռումինիա՝ պարսկահպատակ Վրթանես Փափազյանի կեղծ անձնագրով: