ԱՐՏԱՇԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՐԱՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ – 2012-2 Նահատակ գրողի և մտավորականի հիշատակին Անահիտ Գ. Նահապետյան (Գյումրի) Նա հեռու մնաց Պոլսի եռուն ու բազմաբովանդակ կյանքից, զրկվեց ճամփորդելու հնարավորությունոց. նրան արգելել էին անգամ դուրս գալ հայրենի Մալկարա գյուղաքաղաքի սահմաններից: Սակայն իր բացառիկ աշխատասիրության, կանոնավոր ինքնուսուցման շնորհիվ ձեռք բերեց խոր իմացականություն, համաշխարհային մշակույթ հանաչողություն: