ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱԺՈՂՈՎ – 2019-2 «Միացյալ Հայաստանի անկախության 1919 թ. մայիսի 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» թեմայով Մարիետա Ա. Թելունց Հայ Յեղափոխական Դաշնակցության և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ 2019 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրա պետության Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Միացյալ Հայաստանի անկախության 1919 թ. մայիսի 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող գիտաժողովը, որը նվիրված էր Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման 100-ամյակին: