«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏՈՒՐՔԻ» ԳԱՂԱՓԱՐԻ ԾԱԳՈՒՄԸ – 2019-2 Եվ նրա գործադրման փորձերը Առաջին Հանրապետության շրջանում Նարինե Մ. Նուշերվանյան Առաջին աշխարհամարտից հետո հայության ողջ մնացած հատվածը ցրված էր աշխարհով մեկ, ուստի Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետության կայացման գործում իրենց գերակա խնդիր համարեցին գաղթավայրների հետ հարաբերությունների զարգացումը եւ նրանց աջակցությունն ապահովելը: