ԱՇՈՏ Գ. ՈՂՈՐՄԱԾԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2019-3 Մաս Ա. Հայոց թագավորության վերելքը (953-966 թթ.) Արման Ս. Եղիազարյան Աշոտ Գ Ողորմած արքայի գահակալության ժամանակաշրջանը Բագրատունյաց թագավորության պատմության կարևորագույն պատմափուլերից է: Հորից՝ Աբաս թագավորից (929-953), նա ժառանգել էր քաղաքական ու հոգևոր առումներով միասնական ու հզոր մի թագավորություն, որն ընդգրկում էր Մեծ Հայքի հողերի մեծ մասը և տիրապետում էր տնտեսական մեծ ներուժի: Հայոց թագավորության գերակայությունը տարածվում էր նաև քրիստոնյա Այսրկովկասի վրա, և համապատասխանաբարª հայոց թագավորն էլ կրում էր §շահնշահ հայոց և վրաց¦ տիտղոսը: