ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ – 2011-3 Մաս երկրորդ: Սոցիալական շերտավորման և մշակութային կապիտալի վերարտադրության հիմնախնդիրներն անցած 20-ամյակում Աղասի Զ. Թադևոսյան Հետխորհրդային Երեւանում տեղի ունեցած արմատական փոխակերպումներից մեկը վերաբերում է քաղաքի բնակչության սոցիալական կազմի փոփոխությանը: Աղքատությունն ու անհավասարությունը փոխեցին ոչ միայն նրա սոցիալական կառուցվածք, կարգավիճակային դերերի աստիճանասանդղակը, դրանց գնահատման չափանիշները, այլեւ ընդհանրապես՝ ողջ Երեւանի նկարագիրը: