ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ԱՌՋԵՎ – 2011-3 Պետական մեքենայի և տնտեսության բարեփոխման հիմնախնդիրները Մերուժան Վ. Միքայելյան Հայաստանի երրորդ Հանրապետությունը թեւակոխել է իր պատմության երրորդ տասնամյակը, ուստի այս օրերին հանդես են գալիս մեծ թվով հեղինակներ, որոնց հրապարակումներում փորձ է արվում ամփոփել մեր անցած դժվարին ուղին: Արդյո՞ք վերջին 20 տարիների ընթացքում գործել ենք մեր հնարավորոյթւոնների սահմաններում, որքանո՞վ էր մեր հասարակությունը ապտրաստ դիմագրավելու մինչեւ այժմ առկա եւ նոր միայն ուրվագվող մարտահրավերներին, կարո՞ղ ենք արտաքին աշխարհում լինել մրցունակ, արդյո՞ք ՀՀ պետկաան մեքենան հիմնավոր եւ արդյունավետ է կառուցված, նպատակաուղղվա՞ծ են պետության միջոցներն ու ջանքերը ժողովրդի կենսապայմանների բարելավմանը, ի՞նչ սկզբունքային բացթողումներ եւ վրիպումներ ենք թույլ տվել, որոնք հնարավոր է շտկել: