ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՎԵՃԸ – 2011-2 «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2011 թ. ապրիլի 23-ի հրամանգիրը եւ 2011թ. մայիսի 30-ին կայացած այդ հանձնաժողովի առաջին նիստը կարեւոր հանգրվան են մեր ժողովրդի մեծագույն ողբերգության 100-ամյակը պետականորեն ոգեկոչելու եւ նրա հետեւանքների հաղթահարման ճանապարհին: