ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՊՏՈՒՅՏ ՄԸ ՊՈԼՍՈ ԹԱՂԵՐՈՒ ՄԵՋ» ԱԿՆԱՐԿԱՇԱՐԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ Ալբերտ Ա. Մակարյան Թվում է՝ գրականագիտությունը վաղուց արդեն իր սպառիչ ու վերջնական խոսքն է ասել անցյալի գլուխգործոց երկերի մասին՝ բազմակողմանիորեն ներկայացնելով դրանց ստեղծագործական պատմությունը, ժանրային առանձնահատկությունները, կառույցը, գաղափարագեղարվեստական եւ այլ արժանիքները: