ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԱՅԺՄԵԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ – 2011-2 Մելինե Վ. Անումյան Վերջին տարիներին հայ եւ օտար պատմագիտության մեջ ավելի մեծ ուշադրություն է դարձվում այն իրողության վրա, որ հայերի բնաջնջման իթթիհատականների քաղաքականությունը Օսմանյան կայսրության կողմից պաշտոնապես դատապարտվել է դեռեւս 1919-1922 թթ. ռազմական արտակարգ ատյաններում կայացած 60-ից ավելի դատավարությունների եւ դրանց արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով: