ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2011-1 Մաս չորրորդ։ Մեծ Հայքը և իրադրությունը Եփրատի քաղաքակրթական սահմանին՝ Ք.ա I – Ք.հ. I դարերի շրջադարձին Ալբերտ Ա. Ստեփանյան Դիտարկվող դարաշրջանում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հաստատված մոտավոր ուժային համաչափելիությունը խախտվեց եւ տիրական դարձավ աշխարհաքաղաքական խզումը: Պատճառները տարաբնույթ էին եւ դժվար բացատրելի՝ ուղղագիծ հոլովույթի դիտանկյունից: Թերեւս ավելի պատշաճ է խոսել իրադարձությունների համակարական (սիմպաթետիկ) համընկնումի մասին: