ՀԱՅԵՐԵՆԻ ԵՎ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ – 2011-1 Վահե Գ. Առաքելյան Հայերենի ու պարսկերենի փոխազդեցությունները նախ եւ առաջ պայմանավորված են ծագումնաբանական ընդհանրություններով: Անհերքելի է նաեւ հայոց լեզվի կազմության վրա պարսկերենի միակողմանի ազդեցության փաստը, ինչը նկատելի է առաջին հերթն հայերենի ներքին կազմության՝շարադասության եւ համաձայնության մեջ, ապա նաեւ՝ իրանահայ բարբառներում (առանց նկատի ունենալու դրանց դասակարգումը):