ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1915-1923 ԹԹ. – 2010-3 Վկայություններ, փաստեր եւ փաստաղթղեր Անահիտ Խ. Աստոյան Հայտնի է, որ Մեծ եղեռնի նախօրեին Օսմանյան կայսրության արտաքին եւ ներքին առեւտրում, արդյունաբերական արտադրության մեջ եւ բանկային գործում հայերն ազդեցիկ դիրքեր էին գրավում: Այն փաստը, որ նրանք իրենց ձեռքում էին կտնրոնացրել երկրի տնտեսության կարեւոր լծակները, ապացուցվում է հայկական եւ օտարերկյա աղբյուրներով, նրանց վրա հիմնվող ուսումնասիրություններով եւ Առաջին աշխարհամարտի նախօրեին հայերի տնտեսական վիճակի մասին թուրքական պաշտոնական տվյալներով: